13:14 25 հոկտեմբերի, 2013Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Ծաղկաձորում նախապատրաստվում են նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը, հաղորդում է Armchess-ը։
Տղամարդկանց թիմը մրցաշարի ավարտից մի քանի օր անց կմասնակցի նաեւ Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը:
Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.