21:42  ,  22 ապրիլի, 2012

Կլաս Յան Հունտելարը հավասարվեց Մարիո Գոմեսին

Ապրիլի 22-ին կայացան Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի երկու հանդիպումներ:

«Հանովեր» - «Ֆրայբուրգ» խաղի հաշիվը չբացվեց, իսկ Գելզենկիրխենի «Շալկեն» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ՝ 1:1:

«Աուգսբուրգից» աչքի ընկավ գերմանացի պաշտպան Սեբաստյան Լանգկամպը: «Շալկեի» պատասխան գոլն իր անվան դիմաց գրանցեց Հոլանդիայի հավաքականի հարձակվող Կլաս Յան Հունտելարը: Հոլանդացին իր 25-րդ գնդակը խփեց Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում եւ հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորով «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսին:

Գերմանիայի առաջնություն. 32-րդ տուր

«Աուգսբուրգ» - «Շալկե»՝ 1:1

Լանգկամպ, 6 – Հունտելար, 38

«Հանովեր» - «Ֆրայբուրգ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում