00:26  ,  24 հոկտեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Վանիկ Ավետիսյանը 12-րդն է

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեցին 69 կգ քաշայինները: Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը երկամարտի 307 կգ (137+170) արդյունքով գրավեց 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց չինացի Հուի Լիաոն՝ 358 կգ (160+198):

Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 239 կգ (107+132) արդյունքով գրավել էր 11-րդ տեղը: Լեհաստանում Հայաստանը կներկայացնի նաեւ +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով