00:36  ,  23 հոկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլն ու «Բորուսիայի» հաղթանակը Լոնդոնում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»:

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում խփած գոլին լոնդոնցիները 42-րդ րոպեին պատասխանեցին ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի դիպուկ հարվածով: Մխիթարյանը բավական լավ հանդիպում էր անցկացնում: Նա լավագույններից էր «Բորուսիայի» կազմում, սակայն 67-րդ րոպեին փոխարինվեց, իսկ «Բորուսիան» խաղի վերջնամասում հաղթանակ կորզեց: Դորտմունդի թիմի հաղթական գնդակը 82-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

Խմբի մյուս խաղում իտալական «Նապոլին» Ֆրանսիայում 2:1 հաշվով հաղթեց «Մարսելին» եւ միավորներով հավասարվեց «Բորուսիային» ու «Արսենալին»: F խմբի 3 առաջատարներն ունեն 6-ական միավոր, իսկ «Մարսելը» կրել է 3 պարտություն:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

F խումբ

«Արսենալ» (Անգլիա) - «Բորուսիա» (Գերմանիա) – 1:2

Օլիվյե Ժիրու, 42 – Հենրիխ Մխիթարյան, 16, Ռոբերտ Լեւանդովսկի, 82

«Մարսել» (Ֆրանսիա) - «Նապոլի» (Իտալիա) – 1:2

Ջորդան Այու, 86 – Խոսե Կալյեխոն, 42, Դուվան Զապատա, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս