Երեւանի «Միկա» կանանց շախմատային թիմը մասնակցել է Հունաստանի Հռոդոս քաղաքում անցկացվող Եվրագավաթի 2013 թ. խաղարկության առաջին շրջանին:
«Միկան» 3։1 հաշվով հաղթել է Վիլնյուսի «Ֆորտաս» ակումբին։ «Միկայի» կազմում հանդես եկող Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) ոչ ոքի է խաղացել լիտվացի Դայմենտե Դաուլիտեի, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան)՝ Սալոմեյա Զակսայտեի, Էլինա Դանիելյանը (Հայաստան) հաղթել է Դոմինիկա Բատկովսկայտեին, իսկ Լելա Ջավախիշվիլին (Վրաստան)՝ Գինտարե Պաուլաուսկայտեին։
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 26-ին։
Եվրագավաթ, առաջին շրջան
«Միկա» - «Ֆորտաս» ՝ 3:1
Հարիկա Դրոնավալի - Դայմենտե Դաուլիտե՝ 0.5։0։5
Լիլիթ Մկրտչյան - Սալոմեյա Զակսայտե՝ 0.5։0։5
Էլինա Դանիելյան - Դոմինիկա Բատկովսկայտե՝ 1:0
Լելա Ջավախիշվիլի - Գինտարե Պաուլաուսկայտե՝ 1։0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում