10:33  ,  21 հոկտեմբերի, 2013

WTA. Լավագույն հնգյակում՝ առանց փոփոխությունների

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հոկտեմբերի 21-ին հրապարակել է վարկանիշային աղյուսակը, որը մրցակիցների նկատմամբ մեծ առավելությամբ գլխավորում է Սերենա Ուիլյամսը։

Երկրորդ տեղում է բելառուս Վիկտորյա Ազարենկան, երրորդում՝ ռուս Մարիա Շարապովան, չորրորդում՝ լեհ Ագնեշկա Ռադվանսկան, հինգերորդում՝ չինացի Լի Նան։ Չեխ Պետրա Կվիտովան շրջանցել է իտալացի Սարա Էրանիին, իսկ գերմանացի Անժելիկ Կերբերը՝ դանիացի Կարոլին Վոզնյացկիին։

Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին։

WTA

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 12 040 միավոր

2 (2). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 76 76

3 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 5 891

4 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 5 890

5 (5). Լի Նա (Չինաստան)՝ 5 140

6 (7). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 4 370

7 (6). Սառա Էրանի (Իտալիա)՝ 4 190

8 (8). Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 3 860 

9 (10). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)` 3 715

10 (9). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 520

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով