18:32  ,  16 հոկտեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Դավիթ Բեջանյանը՝ Ռուսաստանի հավաքականի կազմում

Հոկտեմբերի 20-ին Լեհաստանում մեկնարկելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանը կներկայացնի 105 կգ քաշային կարգում Եվրոպայի այս տարվա չեմպիոն Դավիթ Բեջանյանը։ Ռուսաստանի հավաքականի ծրագրերի մեջ է մեդալային հաշվարկում լինել առաջատար եռյակում, գրում է Sport-express-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Վրոցլավում կներկայացնեն 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը եւ +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով