22:20  ,  14 հոկտեմբերի, 2013

Միջազգային ֆեդերացիան հաստատել է Հարություն Դերմիշյանի մասնակցությունը

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Դերմիշյանի (66 կգ)մասնակցությունը պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերին:

Խաղերի ծրագրում ընդգրկված մյուս մարզաձևերի վարկանիշային մրցաշարերը հիմնականում տեղի կունենան  2014 թ. առաջին կիսամյակում, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը։ 

Պատանեկան խաղերը կանցկացվի Չինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսի 16 -28-ը: 170 երկրների ավելի քան 3500 պատվիրակներ 26 մարզաձևում կպայքարեն մեդալների 184 հավաքածուի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում