00:04  ,  12 հոկտեմբերի, 2013

Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը խաղացին ոչ ոքի:

Լեւոն Արոնյանը 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի Ադամսը, 5 միավոր՝ Վաշյե-Լագրավը, 4 միավոր՝ Մամեդյարովը:

«Մեծ սաղավարտում» հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում