00:04 12 հոկտեմբերի, 2013Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով առավելության հասավ անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ: Տուրի մյուս պարտիայում ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը խաղացին ոչ ոքի:
Լեւոն Արոնյանը 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի Ադամսը, 5 միավոր՝ Վաշյե-Լագրավը, 4 միավոր՝ Մամեդյարովը:
«Մեծ սաղավարտում» հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.