Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մրցաշարում, հաղորդում է Armchess-ը:
Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում հաղթել է ինդոնեզիացի Տիրտոյին։ Գրիգորյանի հաջորդ մրցակիցը կլինի Յեդա Կարավադեն։
Մրցաշարին մասնակցում են 108 շախմատիստներ, այդ թվում` 48 գրոսմայստերներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում