16:31  ,  10 հոկտեմբերի, 2013

Բալոտելին՝ Իտալիայի առաջնության ամենագերագնահատված ֆուտբոլիստների եռյակում

Իտալիայի առաջնության 50 ֆուտբոլիստների անանուն քվեարկության արդյունքներով «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հայտնվել է ամենագերագնահատված ֆուտբոլիստների եռյակում, հաղորդում է La Gazzetta Dello Sport-ը։

23-ամյա հարձակվողի օգտին է քվեարկել մասնակիցների 8 տոկոսը։ Նույն քանակությամբ ձայներ են ստացել «Սասուոլոյի» կիսապաշտպան Էզեկյել Սկելոտոն եւ Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին։

Իտալիայի ամենահայտնի մարզիչ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։ Քվեարկության մասնակիցների 32 տոկոսը ցանկացել է աշխատել նրա հետ։ Երկրորդ տեղում է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան՝ 18 տոկոս։

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին մասնակցել է 4 հանդիպման եւ դարձել 3 գոլի հեղինակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով