13:20  ,  1 հոկտեմբերի, 2013

Պեկին. Սերենա Ուիլյամսը երրորդ շրջանում է, Վենուսը դուրս մնաց պայքարից

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան։ Ամերիկուհին երկրորդ շրջանում հաղթել է իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեին՝ 6։4, 7։5։

Սերենայի քույրը՝ Վենուս Ուիլյամսը պարտվել է գերմանացի Սաբին Լիսիցկիին։ Երրորդ շրջանում են նաեւ իտալուհի Սառա Էրանին, չեխ Լուցիա Շաֆարժովան, իսպանուհի Կարլա Սուարես-Նավարոն։

Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ ընդհանուր մրցաշարային հիմանդրամը կազմում է 5.2 միլիոն դոլար։

China Open, երրորդ շրջան

Սարա Էրանի (Իտալիա) - Միսակի Դոի (Ճապոնիա)՝ 6։3, 6։2

Լուցիա Շաֆարժովա (Չեխիա) - Կայա Կանեպի (Էստոնիա)՝ 6։3, 6։3

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Ֆրանչեսկա Սկյավոնե (Իտալիա)՝ 6։4, 7։5

Կարլա Սուարես-Նավարո (Իսպանիա) - Լորին Դեւիս (ԱՄՆ)՝ 6։4, 6։2

Սաբին Լիսիցկի (Գերմանիա) - Վենուս Ուիլյամս (ԱՄՆ)՝ 6։1, 6։2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով