14:58  +04,  30 սեպտեմբերի, 2013

Անտվերպենում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի 44-րդ առաջնությունը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կկայանա սպորտային  մարմնամարզության աշխարհի 44-րդ առաջնությունը: 

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 78 երկրների 540 մարմնամարզիկներ։ Նրանց թվում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը, որոնք սեպտեմբերի 25–ից մարզվում են Անտվերպենի մարզապալատում, որտեղ կայանալու է առաջնությունը:

Վահագն Ստեփանյանը նժույգի վրա աշխարհում առաջինը պետք է ցուցադրի իր իսկ ստեղծած մարմնամարզական նոր կապակցությունը, հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքը։ Հաջողության հասնելու դեպքում մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նորամուծությունը կկոչի հայ մարզիկի անունով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ