14:58 30 սեպտեմբերի, 2013Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի 44-րդ առաջնությունը:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 78 երկրների 540 մարմնամարզիկներ։ Նրանց թվում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը, որոնք սեպտեմբերի 25–ից մարզվում են Անտվերպենի մարզապալատում, որտեղ կայանալու է առաջնությունը:
Վահագն Ստեփանյանը նժույգի վրա աշխարհում առաջինը պետք է ցուցադրի իր իսկ ստեղծած մարմնամարզական նոր կապակցությունը, հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքը։ Հաջողության հասնելու դեպքում մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նորամուծությունը կկոչի հայ մարզիկի անունով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.