Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի 44-րդ առաջնությունը:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 78 երկրների 540 մարմնամարզիկներ։ Նրանց թվում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը, որոնք սեպտեմբերի 25–ից մարզվում են Անտվերպենի մարզապալատում, որտեղ կայանալու է առաջնությունը:
Վահագն Ստեփանյանը նժույգի վրա աշխարհում առաջինը պետք է ցուցադրի իր իսկ ստեղծած մարմնամարզական նոր կապակցությունը, հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքը։ Հաջողության հասնելու դեպքում մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նորամուծությունը կկոչի հայ մարզիկի անունով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի