Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) սեպտեմբերի 30-ին հրապարակել է վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Սերենա Ուիլյամսը։ Ամերիկուհին կարիերայում երրորդ անգամ տարին կավարտի աղյուսակի առաջին տեղում։
Երկրորդ տեղում է բելառուս Վիկտորյա Ազարենկան, երրորդում՝ ռուս Մարիա Շարապովան, չորրորդում՝ լեհ Ագնեշկա Ռադվանսկան, հինգերորդում՝ չինացի Լի Նան։ Ֆրանսիացի Մարիոն Բարտոլին 7-րդ տեղից հայտնվել է 10-րդում, իսկ չեխ Պետրա Կվիտովան 11-րդ տեղից՝ 7-րդում։
Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին։
1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 12 260 միավոր
2 (2). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 9 460
3 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 7 641
4 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 5 995
5 (5). Լի Նա (Չինաստան)՝ 5 565
6 (6). Սառա Էրանի (Իտալիա)՝ 4 300
7 (11). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3945
8 (8). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 735
9 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`3 645
10 (7). Մարիոն Բարտոլի (Ֆրանսիա)՝ 3 746
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում