21:10  ,  28 սեպտեմբերի, 2013

Մեսին վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Ալմերիայի» դեմ իսպանական Պրիմերայի 7-րդ տուրի խաղում ստացավ վնասվածք:

Ալմերիայում ընթացող խաղի 21-րդ րոպեին Մեսին բացեց հաշիվը, իսկ 7 րոպե անց փոխարինվեց՝ չկարողանալով շարունակել խաղը: 26-ամյա արգենտինացուն փոխարինեց Չավին: «Բարսելոնան» հաղթում է 2:0 հաշվով: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում