19:52  ,  27 սեպտեմբերի, 2013

Կարեն Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Շախմատի Հայաստանի Առաջին լիգայի այս տարվա հաղթող, գրոսմայստեր Կարեն Գրիգրոյանը դարձել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված արագ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մինչեւ 18 տարեկանների բրոնզե մեդալակիր, հաղորդում է Armchess-ը։

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնության մինչեւ 14 տարեկանների մրցաշարում նվաճել էր հաղթողի կոչումը։

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձել էր բրոնզե մեդալակիր: Նույն մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավել էր 4-րդ տեղը: Մանե Հովհաննիսյանը աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավել էր 4-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով