12:36  ,  27 սեպտեմբերի, 2013

Նովակ Ջոկովիչը նշանվել է (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նշանվել է ընկերուհու՝ Ելենա Ռիստիչի հետ, հաղորդում է blic.rs-ը։

Թենիսիստը ֆեսյբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Մեծ հաճույքով ներկայացնում եմ իմ նշանածին եւ ապագա կնոջը՝ Ելենային։ Շատ երջանիկ եմ»։ Ջոկովիչը եւ Ռիստիչը հանդիպում են 8 տարի եւ 2014-ին պատրաստվում են ամուսնանալ։

Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով