12:37  ,  26 սեպտեմբերի, 2013

Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն, Հովհաննես Գաբուզյանը՝ բրոնզե մեդալակիր

ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնության մինչեւ 14 տարեկանների մրցաշարում նվաճել է չեմպիոնի կոչումը, հաղորդում է Armchess-ը։

Հայ շախմատիստը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավել է 4-րդ տեղը: Մանե Հովհաննիսյանը աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավել է 4-րդ տեղը:

Սեպտեմբերի 26-ին Բուդվայում կանցկացվի շախմատի արագ խաղի պատանիների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով