00:36  ,  26 սեպտեմբերի, 2013

Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս թողեց «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր:

1/16 եզրափակիչում Անգլիայի 20-ական չեմպիոնը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ: Մանչեսթերցիների հաղթական գնդակն ընդմիջումից հետո խփեց Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Հերնանդեսը:

1/8 եզրափակիչ դուրս եկան նաեւ «Նյուքասլը», «Բիրմինգհեմը» եւ «Սթոք Սիթին»:

Անգլիական լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 1:0

Խավիեր Հերնանդես, 46

«Նյուքասլ» - «Լիդս»՝ 2:0

Պապիս Սիսե, 31, Յոան Գուֆրան, 66

«Բիրմինգհեմ» - «Սուոնսի»՝ 3:1

Դեն Բերն, 56, Մեթյու Գրին, 61, Տոմ Ադեյեմի, 81 - Վիլֆրիդ Բոնի, 90+2

«Տրանմիր Ռովերս» - «Սթոք Սիթի»՝ 0:2

Ստիվեն Այրլենդ, 23, Պիտեր Կրաուչ, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով