16:22  ,  23 սեպտեմբերի, 2013

Ալոնսոն Ուեբերին տեղափոխել է պիտ-լեյն

Սինգապուրում ընթացող Գրան պրիի արդյունքներով իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն եւ ավստարալացի Մարկ Ուեբերը զգուշացումներ են ստացել։

Մրցավազքից հետո Ալոնսոն որոշել է  պիտ-լեյն տեղափոխել Ուեբերին, քանի որ ավստրալացու բոլիդը շարքից դուրս էր եկել։ Ուեբերի համար այդ զգուշացումը երրորդն է մրցաշրջանում, այդ պատճառով նա Կորեայի Գրան Պրիում կկորցնի 10 տեղ, հաղորդում է BBC-ն։

Բացի այդ, տեսանյութերից մեկում երեւում է, որ Ուեբերը վտանգավոր գործողություններ է կատարել, ինչի հետեւանքով կարող էր վթար տեղի ունենալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում