10:55  ,  21 սեպտեմբերի, 2013

Հռիփսիմե Խուրշուդյան. Տոնդ շնորհավոր, ազատ անկախ Հայաստան

Տոնդ շնորհավո՛ր, Հայրենի՛ք: Տոնդ շնորհավո՛ր, ազատ անկախ Հայաստան, տոնդ շնորհավո՛ր, սիրելի՛ հայրենակից, հայտարարել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Հայի ուժը միասնականության մեջ է, անկախության ձեռքբերումը հաղթանակ է մեզ համար: Նմանատիպ հաղթանակներ շատ ենք ունեցել մեր պատմության քառուղիներում։ Բարձր գիտակցությամբ հպարտանանք ու պահպանենք այն մեր գալիք սերունդների բարեկեցիկ եւ պայծառ ապագայի հույսով: Կապույտ ու խաղաղ լինի երկինքդ, մեր սիրելի Հայաստան»,- գրել է Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ հուլիսին մարզուհին որդի էր ունեցել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով