19:46  ,  20 սեպտեմբերի, 2013

Եվրոպայի առաջնությունում՝ առայժմ առանց մեդալի

Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում տարած հաղթանակից հետո պարտվել է ֆրանսիացի Վինսան Մանկեին եւ դուրս է մնացել պայքարից։

66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը պարտություն է կրել երրորդ գոտեմարտում եւ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, սակայն պարտվել է հունգարացի Մարտին Վեգվարիին։

73 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Դավիթ Նիկողոսյանը, 81 կգ քաշային կարգում՝ Դավիթ Սարգսյանը։

Կանանց առաջնությունում Հայաստանն ուներ մեկ մասնակից։ 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում