22:18  ,  19 սեպտեմբերի, 2013

Իրինա Շեյկը երեխա չի սպասում Ռոնալդուից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայ» - «Ռեալ» հանդիպումից հետո Արքայական ակումբի եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հղի կնոջ է պատկերել՝ գնդակը մտցնելով մարզաշապիկի տակը, հաղորդում է Elbalonrosa-ն։

Վերջին օրերին շատ էր խոսվում, որ Ռոնալդուի նման արարքը կապված է ընկերուհու՝ հայտնի ռուս մոդել Իրինա Շեյկի հղիության հետ։ Արդյունքում հայտնի է դարձել, որ հանդիպումից առաջ ծնվել է պորտուգալացու եղբորորդին։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն թուրքական ակումբի հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում