22:20  ,  14 սեպտեմբերի, 2013

«Բորուսիա» - «Համբուրգ»՝ 6:2. Մխիթարյանը՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 6:2 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ:

Դորտմունդիցների կազմում 2-ական գնդակ խփեցին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու լեհ ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 22-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» երկրորդ գնդակը, իսկ 65-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Օբամեյանգին: 24-ամյա Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 3-ի, իսկ 79-րդ րոպեին փոխարինվեց՝ ունենալով եւս մի քանի գոլային պահ:

Յուրգեն Կլոպի թիմը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը՝ 15 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան» ունի 13 միավոր, իսկ «Համբուրգը» 15-րդն է՝ 4 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա» - «Համբուրգ»՝ 6:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 19, 65, Հենրիխ Մխիթարյան, 22, Ռոբերտ Լեւանդովսկի, 73, 81, Մարկո Ռոյս, 74 – Ժի Գին Լամ, 26, Հայկո Վեստերման, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով