«Ռեդ Բուլի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Իտալիայի Մեծ մրցանակը: Ֆետելը 32-րդ հաղթանակը տարավ Ֆորմուլա-1-ի Գրան պրիներում: Այս մրցաշրջանում Ֆետելը հաղթեց 6-րդ անգամ: Երկրորդ արդյունքը ցույց տվեց «Ֆերարիի» իսպանացի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» ավստրալացի ներկայացուցիչ Մարկ Ուեբերը:
Ընդհանուր հաշվարկում Ֆետելն ունի 197 միավոր, երկրորդ տեղում Ալոնսոն է՝ 151 միավոր, երրորդը Լյուիս Հեմիլթոնն է՝ 139: Առաջնության ավարտին մնացել է յոթ փուլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:14 , 18 հոկտեմբերի
23:21 , 17 հոկտեմբերի
22:39 , 17 հոկտեմբերի
22:30 , 17 հոկտեմբերի 
22:02 , 17 հոկտեմբերի
21:57 , 17 հոկտեմբերի
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի