22:50  ,  6 սեպտեմբերի, 2013

Լեւոն Հայրապետյան. Դանիացիների հետ ավելի դժվար կլինի

Սեպտեմբերի 6-ին կայացած Չեխիա – Հայաստան (1:2) աշխարհի առաջնության ընտրական խաղից հետո Հայաստանի հավաքականի եւ լեհական «Վիձեւի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին, Պրահայից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Արասը լավ չէր զգում իրեն եւ մարզիչն ինձ դուրս բերեց խաղադաշտ: Չեխերն ավելի շատ գոլային պահեր ունեին, բայց մենք սպասում էինք մեր հնարավորությանը: Մեզ պետք էր հավատալ սեփական ուժերին եւ կարողացանք հաղթել:

Այս հաղթանակն արդեն պատմության գիրկն անցավ: Պետք է մտածել Դանիայի հավաքականի հետ Երեւանում կայանալիք խաղի մասին: Այդ խաղը կլինի ավելի դժվար, քան այս հանդիպումը»,- ասաց Լեւոն Հայրապետյանը:

Վերա Մարտիրոսյան՝ Պրահայից

NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս