09:15  ,  5 սեպտեմբերի, 2013

US Open. Վիկտորյա Ազարենկան՝ կիսաեզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Վիկտորյա Ազարենկան թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հաղթել է սլովակ Դանիելա Հանտուկովային՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաղն ավարտվել է երկու սեթում՝ 6։2, 6։3։

Կիսաեզրափակիչում Ազարենկան կխաղա իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ, ով ավելի վաղ հաղթել էր իր հայրենակից Ռոբերտա Վինչիին։ ԱՄՆ-ի բաց առաջնությունն անցկացվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը։

US Open, կանայք, քառորդ եզրափակիչ

Վիկտորյա Ազարենկա (Բելառուս) - Դանիելա Հանտուկովա (Սլովակիա)՝ 6։2, 6։3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով