10:25  ,  2 սեպտեմբերի, 2013

WTA. Սերենա Ուիլյամսը կրկին լավագույնն է

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) սեպտեմբերի 2-ին հրապարակել է վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել ամերիկուհի Սերենա Ուիլյամսը։ Երկրորդ տեղում է բելառուս Վիկտորյա Ազարենկան, երրորդ տեղում՝ ռուս Մարիա Շարապովան, ով բաց է թողել ԱՄՆ-ի բաց առաջնությունը։ 

US Open-ի չորրորդ շրջանում Ուիլյամսը 6:4, 6:1 հաշվով հաղթել է հայրենակից Սլոան Ստիվենսին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Սերենան կխաղա իսպանացի Կարլա Սուարես Նավարոյի հետ: 

WTA

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 12 260 միավոր

2 (3). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 9 505

3 (2). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 8 766

4 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 6 335

5 (5). Սարա Էրանի (Իտալիա)՝ 5 125

6 (6). Լի Նա (Չինաստան)՝ 4 825

7 (7). Մարիոն Բարտոլի՝ 4 246

8 (8). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 490

9 (10). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)`3 420

10 (9). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3 290

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով