«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի կարողանա մասնակցել «Մալագայի» դեմ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է Marca-ն։
Բուժզննումն արգենտինացու մոտ ցույց է տվել ձախ ազդրի ներմկանային հեմատոմա։ Մեսին փոխարինվեց Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպման ընդմիջմանը։ Կատալոնական ակումբի ներկայացուցչները հայտարարել են, որ վնասվածքը լուրջ չէ, եւ երկրպագուները չպետք է անհանգստանան 26-ամյա խաղացողի առողջության համար։
Ամենայն հավանականությամբ, նա կկարողանա մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպմանը։
«Մալագա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին, Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում