00:21  ,  24 օգոստոսի, 2013

«Բորուսիա» - «Վերդեր»՝ 1։0. Մխիթարյանը խաղաց 81 րոպե

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում հաղթեց Բրեմենի «Վերդերին»։ Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 55-րդ րոպեին խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 81-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Յոնաս Հոֆմանը։

Գերմանիայի առաջնություն. երրորդ տուր

«Բորուսիա» - «Վերդեր»՝ 1։0

Ռոբերտ Լեւանդովսկի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով