17:52  ,  21 օգոստոսի, 2013

Տոկիո. Զավեն Անդրիասյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճեց գլխավոր մրցանակը, հաղորդում է Armchess-ը: Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ուներ գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան): Լրացուցիչ՝ մահվան պարտիայում հաղթեց Անդրիասյանը:

Երրոդ մրցանակին արժանացավ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), որը հաղթողներից ետ մնաց կես միավորով:

Կայծակնային մրցաշարում Անդրիասյանը 18 հնարավորից վաստակել 13,5 միավոր եւ արժանացել երկրորդ մրցանակին: 14,5 միավորով հաղթող դարձավ գրոսմայստեր Վիտալի Գոլոդը (Իսրայել): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով