17:52 21 օգոստոսի, 2013Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճեց գլխավոր մրցանակը, հաղորդում է Armchess-ը: Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ուներ գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան): Լրացուցիչ՝ մահվան պարտիայում հաղթեց Անդրիասյանը:
Երրոդ մրցանակին արժանացավ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), որը հաղթողներից ետ մնաց կես միավորով:
Կայծակնային մրցաշարում Անդրիասյանը 18 հնարավորից վաստակել 13,5 միավոր եւ արժանացել երկրորդ մրցանակին: 14,5 միավորով հաղթող դարձավ գրոսմայստեր Վիտալի Գոլոդը (Իսրայել):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.