16:14  ,  20 օգոստոսի, 2013

Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը մեկնել են Ռիո՝ աշխարհի առաջնության

Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանն (60 կգ) ու Արմեն Նազարյանը (66 կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ մեկնել են Ռիո դե Ժանեյրո՝ աշխարհի առաջնության, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կայքը։ Դավթյանը կգոտեմարտի օգոստոսի 26-ին, իսկ Նազարյանը՝ 27-ին։ Աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը հավաքներ է անցկացրել Սոչիում եւ Աբովյանում։ Նախնական հայտերով, աշխարհի առաջնությանը կմասնակցեն 124 երկրների 779 ձյուդոիստներ: 60 կգ քաշային կարգում հայտավորված են 70, իսկ 66 կգ քաշային կարգում՝ 81 ձյուդոիստներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում