Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանն (60 կգ) ու Արմեն Նազարյանը (66 կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ մեկնել են Ռիո դե Ժանեյրո՝ աշխարհի առաջնության, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կայքը։ Դավթյանը կգոտեմարտի օգոստոսի 26-ին, իսկ Նազարյանը՝ 27-ին։ Աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը հավաքներ է անցկացրել Սոչիում եւ Աբովյանում։ Նախնական հայտերով, աշխարհի առաջնությանը կմասնակցեն 124 երկրների 779 ձյուդոիստներ: 60 կգ քաշային կարգում հայտավորված են 70, իսկ 66 կգ քաշային կարգում՝ 81 ձյուդոիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի