Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ տուրի «Բորուսիա» Դորտմունդ - «Այնտրախտ» Բրաունշվեյգ (2:1) հանդիպումից հետո Գերմանիայի փոխչեմպիոնների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Բունդեսլիգայում նորամուտը նշած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
«Նրա վնասվածքի պատմությունով եւ ընդամենը մեկ շաբաթ մարզումով, այն ինչ նա արեց այսօր, պարզապես հրաշալի էր: Իսկական թարմություն ունենալու դեպքում, նա այսպիսի խաղում առնվազն երկու գոլ կխփեր: Երբ նա դուրս է գալիս եզրափակող հարվածի՝ միշտ վտանգ է սպառնում»,- գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Յուրգեն Կլոպը հետխաղյա մամուլի ասուլիսում, փոխանցում է «Բորուսիայի» կայքը:
«Այնտրախտի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն գրավել դարպասը չհաջողվեց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:02 , 13 նոյեմբերի
12:06 , 13 նոյեմբերի
11:04 , 13 նոյեմբերի
10:05 , 13 նոյեմբերի
09:03 , 13 նոյեմբերի
01:39 , 13 նոյեմբերի 
00:34 , 13 նոյեմբերի
00:07 , 13 նոյեմբերի
23:41 , 12 նոյեմբերի 
23:29 , 12 նոյեմբերի