21:34  ,  16 ապրիլի, 2012

Աշխարհի ռեկորդ. 12-ամյա աղջիկը բարձրացրել է 85 կգ

12-ամյա Մարյանա Նուամովան սահմանել է աշխարհի ռեկորդ: Ծանրաձողի սեղմում պառկած վարժությունում Նաումովան բարձրացրել է 85 կգ, հաղորդում է ria.ru-ն:

Պաուերլիֆտինգի Մոսկվայի մարզի առաջնությունում ցույց տված արդյունքի շնորհիվ Նաումովան դարձել է իր տարիքային խմբի աշխարհի բացարձակ ռեկորդակին:

Նաումովան արդեն 14 համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա ռուսաստանյան եւ միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով