Լոնդոնի «Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսն օգոստոսի 12-ին մտադիր է հանդիպել անգլիական ակումբի ղեկավարության հետ՝ հայտնելու կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար 35 միլիոն ֆունտ է առաջարկել, սակայն Ռոման Աբրամովիչի թիմը մերժել է այդ առաջարկը։ Իսպանիայի չեմպիոնի տնօրեն Ռաուլ Սանլյեխին ժամանել է Լոնդոն, որտեղ հանդիպել է Լուիսի գործակալի հետ։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կտրականապես դեմ է 26-ամյա Լուիսին վաճառելուն, քանի որ ֆուտբոլիստին դիտարկում է որպես թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի