22:57 8 օգոստոսի, 2013Լոնդոնի «Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսն օգոստոսի 12-ին մտադիր է հանդիպել անգլիական ակումբի ղեկավարության հետ՝ հայտնելու կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար 35 միլիոն ֆունտ է առաջարկել, սակայն Ռոման Աբրամովիչի թիմը մերժել է այդ առաջարկը։ Իսպանիայի չեմպիոնի տնօրեն Ռաուլ Սանլյեխին ժամանել է Լոնդոն, որտեղ հանդիպել է Լուիսի գործակալի հետ։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կտրականապես դեմ է 26-ամյա Լուիսին վաճառելուն, քանի որ ֆուտբոլիստին դիտարկում է որպես թիմի առանցքային խաղացողներից մեկը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.