18:31  ,  15 ապրիլի, 2012

Հայկ Հակոբյանը նվաճեց փոքր արծաթե մեդալը

Անթալիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ մեդալը նվաճեց գերծանրքաշային Հայկ Հակոբյանը: Պոկում վարժությունում Հակոբյանը 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալը` առաջին տեղը միայն անձնական քաշով զիջելով վրացի Իրակլի Տուրմանիձեին:

Հրում վարժությունում Հակոբյանը ցույց տվեց 220 կգ արդյունք` չկարողանալով մրցակցել առաջատարների` ռուսաստանցի Ռուսլան Ալբեգովի (238 կգ) եւ չեխ Ժիրի Օրսագի (235 կգ) հետ:

Երկամարտում Հակոբյանը 6-րդն էր` 415 կգ:

Անթալիա, Թուրքիա

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Տղամարդիկ (+105 կգ)

1. Ռուսլան Ալբեգով (Ռուսաստան)` 429 կգ (պոկում` 191 կգ + հրում` 238 կգ)

2. Մատիաս Շտայներ (Գերմանիա)` 424 կգ (190 + 234)

3. Իրակլի Տուրմանիձե (Վրաստան)` 423 կգ (195 + 228)

Կանայք (+75 կգ)

1. Տատյանա Կաշիրինա (Ռուսաստան)` 328 կգ (պոկում` 145 կգ + հրում` 183 կգ)

2. Յուլյա Կոնովալովա (Ռուսաստան)` 274 կգ (121 + 153)

3. Յուլյա Դովգալ (Ադրբեջան)` 273 կգ (123 + 150)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով