10:48  ,  1 օգոստոսի, 2013

ՖԻԴԵ. Փոփոխություններ լավագույն տասնյակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը, որը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը: 

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Հայ գրոսմայստերի վարկանիշը չի փոխվել՝ 2813 միավոր: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը չորրորդ տեղը զիջել է իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկին։

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են նաեւ Հայաստանի հավաքականն մյուս 4 ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսեսյանը 49-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 60-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդը, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 89-րդ տեղում է:

ՖԻԴԵ. դասակարգման աղյուսակ 

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2862 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2813

3. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2796

4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2785

5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2784

6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2775

7. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2775

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772

9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2772

10. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2769

49. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)` 2699

60. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2691

73. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2671

89. Տիգրան Լ. Պետրոսյան (Հայաստան)` 2660

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով