10:48 1 օգոստոսի, 2013Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը, որը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Հայ գրոսմայստերի վարկանիշը չի փոխվել՝ 2813 միավոր: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը չորրորդ տեղը զիջել է իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկին։
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են նաեւ Հայաստանի հավաքականն մյուս 4 ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսեսյանը 49-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 60-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդը, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 89-րդ տեղում է:
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2862 միավոր
2. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2813
3. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2796
4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2785
5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2784
6. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2775
7. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2775
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772
9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2772
10. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2769
49. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)` 2699
60. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2691
73. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2671
89. Տիգրան Լ. Պետրոսյան (Հայաստան)` 2660
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.