13:22  ,  31 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 31-ին վերսկսել է մարզումները Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:

24-ամյա ֆուտբոլիստը մարզվում է անհատական ծրագրով եւ արդեն սկսել է վազել, գրում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 16-ին կայացած շվեյցարական «Լուցերնի» հետ ընկերական խաղում ստացել էր վնասվածք, որի ապաքինման համար պետք է պահանջվեր 4 շաբաթ:

Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 10-ին, իսկ օգոստոսի 14-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի ալբանացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով