21:13  ,  14 ապրիլի, 2012

Արշավինի առաջին գոլը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 39-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Սանկտ Պետերբուրգում, որտեղ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Զենիթը» հյուրընկալել էր երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Հանդիպման հաշիվը բացվեց 64-րդ րոպեին: Աչքի ընկավ «Զենիթի» կիսապաշտպան Վալերի Բիստրովը: Խաղի ավարտից մեկ րոպե առաջ Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը կրկնապատկեց «Զենիթի» առավելությունը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0: 30-ամյա հարձակվողն իր առաջին գոլը խփեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:

«Զենիթը» 80 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող ԲԿՄԱ-ին գերազանցելով 14 միավոր:

Ռուսաստանի առաջնություն. 39-րդ տուր

Ա խումբ

«Զենիթ» - ԲԿՄԱ՝ 2:0

Բիստրով, 64, Արշավին, 89

Բ խումբ

«Տոմ» - «Թերեկ»՝ 3:0

Նախուշեւ, 45, Գուլտյաեւ, 68, Բոյարինցեւ, 84

«Կռիլյա Սովետով» - «Ամկար»՝ 2:1

Կորնիլյենկո, 60 (11մ.), 63 – Պեեւ, 41 


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում