Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունում 6 տուրերից հետո ունի 4,5 միավոր, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
6-րդ տուրում Լիլիթը ոչ ոքի է խաղացել Բելա Խոթենաշվիլիի հետ եւ առաջատարի Նինո Խուրթսիձեին զիջում է 1 միավորով։
Գրոսմայստերներ Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանն ունեն 3.5-ական միավոր։ Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանը հավաքել են 3-ական միավոր։
Եվրոպայի առաջնություն. 6-րդ տուր
Լիլիթ Մկրտչյան - Բելա Խոթենաշվիլի՝ 0.5։0։5
Սանդու Միխաելա - Մարիա Կուրսովա՝ 0.5։0.5
Դայվե Բատիտ - Լիլիթ Գալոյան՝ 0։1
Կրիստինա Ֆոյսոր - Աննա Հայրապետյան՝ 0.5։0.5
Ջուլիա Նովկովիչ - Ալինա Բալայան՝ 0։1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում