Բելգրադ. Հայ շախմատիստուհիների ելույթները

12:15   29 հուլիսի, 2013

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունում 6 տուրերից հետո ունի 4,5 միավոր, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

6-րդ տուրում Լիլիթը ոչ ոքի է խաղացել Բելա Խոթենաշվիլիի հետ եւ առաջատարի Նինո Խուրթսիձեին զիջում է 1 միավորով։

Գրոսմայստերներ Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանն ունեն 3.5-ական միավոր։ Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանը հավաքել են 3-ական միավոր։

Եվրոպայի առաջնություն. 6-րդ տուր

Լիլիթ Մկրտչյան - Բելա Խոթենաշվիլի՝ 0.5։0։5

Սանդու Միխաելա - Մարիա Կուրսովա՝ 0.5։0.5

Դայվե Բատիտ  - Լիլիթ Գալոյան՝ 0։1 

Կրիստինա Ֆոյսոր - Աննա Հայրապետյան՝ 0.5։0.5

Ջուլիա Նովկովիչ - Ալինա Բալայան՝ 0։1



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.