18:15  ,  14 ապրիլի, 2012

Մարկոսի գեղեցիկ գոլը փրկեց «Կուբանին» պարտությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 39-րդ տուրում Ա խմբում ընդգրկված Կրասնոդարի «Կուբանը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 61-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «Լոկոմոտիվին»: 74-րդ րոպեին հյուրերի դարպասի մոտ նշանակվեց տուգանային հարված: Գնդակին մոտեցավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով գեղեցիկ հարվածով խփեց «Կուբանի» պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:1:

Մարկոսը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց խաղի 83-րդ րոպեին: Հայաստանին ազգային հավաքականի խաղացողն իր երկրորդ գոլը խփեց Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:

«Կուբանը» 39 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Լոկոմոտիվը» 64 միավորով չորրորդն է:

Ռուսաստանի առաջնություն. 39-րդ տուր

Ա խումբ

«Կուբան» - «Լոկոմոտիվ»՝ 1:1

Մարկոս, 74 – Պավլյուչենոկո, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում