22:06  ,  27 հուլիսի, 2013

Դոնեցկի «Մետալուրգը» 3 միավոր տարավ Պոլտավայից

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության երրորդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց Պոլտավայի «Վորսկլային»:

Դոնեցկի թիմին հաղթանակ պարգեւեցին բրազիլացի հարձակվող Դանիլո Սոուզայի եւ իռլանդացի պաշտպան Դարեն Օ՛Դի դիպուկ հարվածները: Ուկրաինացի պաշտպան Վադիմ Սապայի խփած գոլը ոչնչով չօգնեց «Վորսկլային»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ուկրաինայի առաջնություն. երրորդ տուր 

«Վորսկլա» - «Մետալուրգ Դ.»՝ 1:2

Վադիմ Սապայ, 88 – Դանիլո Սոուզա, 32, Դարեն Օ՛Դի, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում